Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն այսօր կայանալիք «Աուգսբուրգի» դեմ կայանալիք գավաթային խաղից առաջ տեղի ունեցած ասուլիսին անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանի՝ Բունդեսլիգայի 16-րդ տուրում «Այնտրախտի» դեմ խաղում չիրացրած պահին:
«Նա մեկ գոլ խփեց, իսկ մյուսում գոլային փոխանցում էր կատարել: Այդ դրվագը չի ճնշի նրան: Ավելի շուտ մենք կատակեցինք դրա վերաբերյալ»,- մարզչի խոսքը մեջբերում է ruhrnachrichten.de-ն: