Ըստ համացանցում տարածված հայտարարության՝ այսօր, ժամը 15-ի սահմաններում, թիվ 8/12 ընտրատեղամասում (Մալաթիա-Սեբաստիա) Բաբաջանյան փ. 40, բն. 20-ի բնակիչն ընտրական հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ ընտրողների ցուցակում գրանցված են նաև տան նախկին երեք բնակիչները, ովքեր վաճառել են բնակարանը:

 

 

Ինչպես նշված ընտրական գործընթացների շրջանակներում, այնպես և նախկինում ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ բնակելի տարածության սեփականատերն իրավասու է դիմելու անձնագրային ծառայություն' սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձանց հաշվառումից հանելու խնդրանքով, եթե բնակության վայրը փոխած անձը չի դիմել նոր բնակության վայրով վերահաշվառվելու համար:

 

 

Անձնագրային ծառայության կողմից կապ է հաստատվել նշված հասցեի բնակչի հետ, ով տեղեկացրել է, որ երբևէ չեն դիմել նախկին բնակիչներին հաշվառումից հանելու համար: Սեփականության իրավունքով բնակարանը ձեռք բերելուց և անձնագրային ծառայությունում հաշվառվելուց հետո կարծել են, որ նախկին բնակիչները մեխանիկորեն կհանվեն հաշվառումից:

 

 

Վերջինիս պարզաբանվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված' սեփականատիրոջ իրավունքը: