ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղադրված «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով դեկտեմբերի 10-ին' ժամը 05.59-ին, ազդանշան է ստացվել Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 18-րդ կմ-ին գտնվող գազալցակայանում կոմպրեսորից տեղի է ունեցել գազի արտահոսք' հրդեհի բռնկմամբ, և պայթել է կոմպրեսորի հովացման համակարգը (ռադիատոր), ինչի հետևանքով փլուզվել է կոմպրեսորային տեղամասի պատը (3 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.35-ին, մարվել՝ 07.03-ին: Այրվել է 1 ցուցիչներիի վահանակ, 1 էլեկտարական վահանակ և մալուխ (20 գմ):