Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել թուրքական «Գալաթասարայը», սակայն հարձակվողը հրաժարվել է տեղափոխվել այդ ակումբ: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը հղում անելով թուրքական fotospor-ին:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն, «Սպարտակը» համաձայնություն է տվել Մովսիսյանի տեղափոխությանը, սակայն Մովսիսյանը հրաժարվել է ՝ հաշվի առնելով Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները:

Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մովսիսյանը մոսկովյան թիմի կազմում անցկացրել է 11 խաղ, խփել երեք գոլ և կատարել երկու արդյունավետ փոխանցում: