Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում կադրային փոփոխությունների հարց չի քննարկվել: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

 

 

Ի պատասխան լրագրողի հարցին այն մասին, որ «մամուլում լուրեր են շրջանառվում, թե դեկտեմբերի 6-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո տեղի են ունենալու կադրային փոփոխություններ կառավարությունում, մարզպետների շրջանում. արդյո՞ք քննարկվել է նման հարց», Նաղդալյանն ասաց. «Նման հարց գործադիր մարմնի նիստում չի քննարկվել»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

 

 

Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը վարել է ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: