Սա վարչապետի հետ հերթական հանդիպումն էր, որի ընթացքում հիմնականում քննարկվել են խմբակցության աշխատանքին վերաբերող հարցեր: Հարցեր են հնչել նաև հանրաքվեի մասին, սակայն այդ մասով մոտ ապագայում ասուլիսի կամ հայտարարության տեսքով ավելի մանրամասն կհայտնվի ամեն ինչ: Այս մասին Իմ քայլը խմբակցության փակ նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ նիստին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Սիմոնյանը վստահ է, որ կձևավորվի «ոչ»-ի շտաբ, իսկ եթե չձևավորվի էլ, անհանգստանալու պատճառ չկա:
Դեռ չի քննարկվել հարցը, թե ինչ ձևաչափով է իրականացվելու «այո»-ի քարոզարշավը, հարցը քննարկման փուլում է:
Հարցին՝ արդյո՞ք ժամանակ չի կորչում, Սիմոնյանը նշել է, որ պետք չէ մարդկանց հոգնեցնել. «Կարող եմ ասել, որ վարչապետի մասնակցությունը լինելու է: Նա սիրում է ժողովրդի հետ շփվել»:
Սիմոնյանը չգիտի՝ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ վերցնելու է, թե՝ ոչ: