Վարչապետների ակումբի անդրանիկ նիստում քննարկվել են կազմակերպչական և տնտեսական հարցեր: Այդ մասին հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ նախկին վարչապետներից' Խոսրով Հարությունյանը նշեց, որ պայմանավորվել են, թե այս քննարկումներն ինչպես են կազմակերպելու: «Քննարկման օրակարգ որպես այդպիսին գոյություն չունի: Սրանք կոնֆիդենցիալ քննարկումներ են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Հարությունյանը:
ՀՀ նախկին վարչպետներից մյուսը' Հրանտ Բագրատյանն էլ ավելացրեց, որ պարզապես հավաքվել, խոսել են հիմնական խնդիրներից, հայտնել իրենց կարծիքները:
ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն էլ հայտնեց, որ վարչապետների ակումբի հաջորդ նիստը տեղի կունենա մոտ ժամանակներս:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանն «Արմենպրես»-ին փոխանցել էր, որ նիստի վերաբերյալ մանրամասներ չի կարողհաղորդել, քանի որ այն անցկացվել է դռնփակ: Կառավարության ղեկավարիմամուլի խոսնակը հայտնել էր նաև, որ նիստը տևել է 2,5 կես ժամ: Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանինախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետների ակումբի անդրանիկ նիստը,որին մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Մանուկյանը, ԳագիկՀարությունյանը, Խոսրով Հարությունյանը և Հրանտ Բագրատյանը: Քննարկվել են ակումբի հետագա գործունեությանը և տնտեսությանն առնչվողհարցեր: