Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետների ակումբի անդրանիկ նիստը, որին մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը և Հրանտ Բագրատյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են ակումբի հետագա գործունեությանը և տնտեսությանն առնչվող հարցեր: