ԵԿՄ վարչությունում տեղի ունեցավ ընթացիկ տարվա անդրանիկ ընդլայնված նիստը: Նիստից առաջ եռասերունդ երկրապահները ծաղիկներ խոնարհեցին Երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրուն: Սրբազան հոր օրհնությամբ մեկնարկեց նիստը:

 

 

2016 թվականը եռասերունդ Երկրապահի համար հայտարարված է Հայաստանի Հանրապետության և Արցախի անկախ պետության 25-ամյակների տարի: Ամբողջ տարվա ընթացքում սա է լինելու երկրապահական բոլոր միջոցառումների գլխավոր կարգախոսը: Երկրապահի ղեկավարի ներկայացրած այս առաջարկն ընդունվեց վարչության ընդլայնված նիստում: Նիստը գնահատեց նախորդ տարվա աշխատանքն ու հաստատեց Երկրապահի ղեկավարի 2016-17 թվականի աշխատանքային ծրագիրը, որ ուղենշային է եռասերունդ երկրապահական ընտանիքի ողջ գործունեության համար: Ընդլայնված նիստին ներկա էին նաև համագործակցող կառույցների ներկայացուցիչները՝ հայ առաքելական եկեղեցու սպասավորներ, պաշտպանության, կրթության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, արդարադատության, սփյուռքի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ոստիկանության, Փաստաբանների պալատի, կադաստրի մասնագետները, որոնց հետ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը համագործակցության հուշագրեր է ստորագրել:

 

 

Վարչության ընդլայնված նիստում անդրադարձ եղավ պատանի երկրապահների ուսուցման դասընթացների արդյունավետ կազմակերպման խնդրին:

 

 

Քննարկված կարևորագույն հարցերից մեկն էլ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա և պատանի երկրապահի երդման արարողության տոնական միջոցառումների կազմակերպումն էր:

 

 

Քննարկված հարցերի շուրջ ելույթներ ունեցան երկրապահական երեք սերունդների ներկայացուցիչներ:

 

 

Վարչության նիստի ավարտը ևս երկրապահական միջոցառումների ոգուն համապատասխան էր: Տեղի ունեցավ պարգևատրման արարողություն. Պարգևատրվողների շարքերում էին եռասերունդ Երկրապահի և հուշագրեր ստորագրած գործընկեր կառույցների ներկայացուցիչներ: