Պարզվում է՝ նույնիսկ կա մարդ, ով ՀՀԿ-ական չէ և գոհ է Հովիկ Աբրահամյանի կառավարության աշխատանքից: Այդ մարդը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն է, ով նաև ասեմ, որ տնտեսագիտությունից բավականին գիտակ է, հաճախ խելացի ելույթներ է ունենում: Եվ նա գոհ է Հովիկ Աբրահամյանի կառավարության աշխատանքից:

 

 

Լավ, հասկանում ենք, որ Հովիկ Աբրահամյանն ի սկզբանե ԲՀԿ-ի նախընտրած վարչապետն է եղել, որովհետև խնդիր կար Տիգրան Սարգսյանից ազատվելու, բայց հետո արդեն իրեն «այլընտրանք» հռչակած ԲՀԿ-ի պատգամավորներն իրենց ընդդիմադիր կեցվածքով սկսեցին չզիջել նույնիսկ արմատական ընդդիմությանը, և որքա˜ն էին քննադատում կառավարությանը...

 

 

Այն ժամանակ «այլընտրանք» էին, հետո արդեն դարձան «ընդդիմություն» և երջանիկ պատահականությամբ սկսեցին գոհ լինել: Ես հասկանում եմ, որ «Այո»-ի հարցում ՀՀԿ-ի հետ նույն ճամբարից էին և դա նորմալ է, բայց տրամաբանորեն դա չպիտի խանգարեր, որ այլ հարցերում էլ իրենց նախկին կեցվածքը պահեին: Բայց դե որ մարդիկ գոհ են, ի՞նչ ասես: Թող գոհ լինեն:

 

 

Կարեն Վարդանյան