Իսպանիայում ձերբակալվել է ԱՄՆ քաղաքացուհու, որը հայտնի է որպես Ջիհադ Ջեյն, հավաքագրման կասկածյալը:

 

Ջիհադ Ջեյնը ծրագրում էր սպանել շվեդ ծաղրանկարիչ Լարս Վիլկսին: Ինչպես հաղորդում է NBC-ն, Ալի Շարաֆ Դամաչը ձերբակալվել է Բարսելոնայում:

 

Մոտ ապագայում կքննարկվի ձերբակալվածին ԱՄՆ-ին արտահանձնելու հարցը:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի իշխանությունները որոնում էին Դամաչին 2009 - 2010թթ. հայտնաբերված էլեկտրոնային նամակներից հետո, որոնք ապացուցում էին, որ նա եղել է «Ալ-Քաիդա»-ի հավաքագրողը: