Հայաստանի Հանրապետությունում մինչև նոր Սահնամանդրության լիարժեք ուժի մեջ մտնելը պետք է ընդունվեն մեծ թվով օրենքներ և կատարվի լրջագույն աշխատանք՝ կառավարման մի ձևից մյուսը սահուն անցում ապահովելու համար։ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ նոր Սահամանադրությունը հստակ սահանում է անցումայի ն դրույթները, որոնցով պետք է իրականացվի պետական կառավարման կիսանախագահական համակարգից անցումը խորհրդարանականին: «Նախ պետք է ավարտին հասցնել հետընտրական գործընթացները, ապա' նոր Սահմանադրության պաշտոնական հրապարակումից հետո, ուժի մեջ կմտնեն անցումային դրույթները, որոնցով հստակ նախատեսված է թե, որ նորմերն են անմիջապես գործելու, որոնք խորհրդարանական ընտրություններից և որոնք արդեն նոր նախագահի ընտրությունից հետո»,- մեկնաբանեց Հարությունյանը:

 

Սահմանադրական դատարանի նախագահը հիշեցրեց, որ Հայաստանում նման գործընթաց արդեն տեղի է ունեցել 2005 թվականին, երբ ծավալուն փոփոխություններ կատարվեցին գործող Սահմանադրությունում: Այն ժամանակ էլ կային անցումային դրույթներ, որոնք սահմանում էին ինչպես երկու տարվա ընթացքում ապահովել սահուն անցումը կառավարման հին լուծումներից նորերին: «Իհարկե, 2005 թվականին կառավարման ձևը էապես չփոխվեց, սակայն շատ-շատ փոփոխություններ իրականացվեցին: Ամբողջ գործընթացը պայմանավորված է սահմանադրության անցումային դրույթներով և նրանով , թե որքանով անհրաժեշտ օրենքները ժամանակին կընդունվեն, որպեսզի ապահովեն այդ սահուն անցումը»,- ասաց նա:

 

2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքում ընդունված Սահմանադրության եզրափակիչ և անցումային դրույթների համաձայն՝ առաջինն ուժի մեջ կմտնեն այն գլուխները, որոնք վերաբերում են սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև՝ տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտների օրենսդրական երաշխիքներին և պետական քաղաքականության հիմնական նպատակներին:

 

ՀՀ Ազգային ժողովի կազմին և ընտրության համամասնական կարգին վերաբերող 89-րդ դրույթը, որը բազմաթիվ քննարկումների տեղիք էր տվել հանրաքվեի նախընտրական շրջանում, ուժի մեջ կմտնի 2016 թվականի հունիսի 1-ից։ Եկող տարվա նույն ժամանակահատվածից սկսած, այսինքն մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները, ուժի մեջ կմտնի Սահմանադրությանը համապատասխանեցված Ընտրական նոր օրենսգիրքը, կսկսեն գործել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթները և ընտրական հանձնաժողովների համակարգը սահմանող դրույթները:

 

Նորընտիր խորհրդարանն իր լիազորությունները կսկսի 2017 թվականին՝ 5-րդ գումարման Ազգայի ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը։ Եթե մինչ այդ նոր խորհրդարան կազմավորված չլինի, ապա գործող Ազգային ժողովն իր լիազորությունները կավարտի, իսկ նոր խորհրդարանը կսկսի գործել կազմավորումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը։

 

Հայաստանը, սակայն, լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի կկարողանա անցնել 2018թ., երբ կդադարեն գործող նախագահի լիազորությունները: Միայն նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնումից հետո ուժի մեջ կմտնեն ոչ միայն Հանրապետության նախագահի կարգավիճակը, գործառույթները, լիազորությունների ժամկետը, նրան ներկայացվող պահանջները, ընտրության կարգը, այլև կառավարության կազմը և կառուցվածքը, իրավասությունները, վարչապետի ընտրությունը և նշանակումը կարգավորող Սահմանադրության համապատասխան գլուխները և դրույթները։

 

2018 թվականից հետո կգործեն նաև Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովները կարգավորող կետերը, ինչպես նաև՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին դրույթները։

 

Նոր Սահմանադրության համաձայն՝ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծ կարող է ներկայացնելպատգամավորների առնվազն 1/3-ը՝ առաջարկելով նոր թեկնածու։