ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն դեկտեմբերի 9-ին զանգ է հնչել բռնության և սպառնալիքի զոհ դարձած ոմն քաղաքացու կողմից, ով տեղեկացրել է, որ մեկ տարուց ավել է՝ մի խումբ հանցավորներ ստիպում են իրեն վճարել 100.000 դոլար կամ տալ դրան համարժեք գույք: Ըստ նրա՝ իրեն խաբեությամբ տարել են քաղաքից դուրս և 6 օր պահել այնտեղ, խոստացել ազատել միայն գումարը վճարելու դեպքում: 

 

Շուտով նա ազատ է արձակվել՝ համապատասխան գույքի սեփականաշնորհման փաստաթղթեր ներկայացնելով, որը սակայն գումարի մի մասն էր կազմում: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ և Փորձաքրեագիտական վարչության ներգրավման շնորհիվ մեկ օրվա ընթացքում պարզվել է կասկածյալի ինքնությունը. նա Մասիս քաղաքի բնակիչ, 42-ամյա Կարեն Հովհաննիսյանն է: 

 

Դեկտեմբերի 10-ին մնացած գումարը պետք է փոխանցվեր: Տուժողից 4 մլն 900.900 դրամ վերցնելուն պես Կարեն Հովհաննիսյանն ընկերոջ հետ բերման է ենթարկվել և նրա մոտ հայտնաբերվել է այդ գումարը: