13:23
Ոստիկանները կանխել են պատմության մեջ ամենախոշոր բանկային կողոպուտը. ահա ինչ էին մտածել չարագործները (լուսանկարներ, տեսանյութ)

Բրազիլիայում՝ Սան Պաուլոյի հարավում, ձերբակալվել է 16 հոգուց բաղկացած խումբ, որը պլանավորում էր թալանել Բրազիլիայի բանկի պահեստը։ 4 ամսվա ընթացքում հանցագործները ձեռքով թունել են փորել, որը միացնում էր նրանց գնած տան մառանը բանկի պահեստին։ 500 մետր երակրությամբ թունելը փորել են գետնի տակ՝ 2 մետր խորության վրա։ Թունելի բարձրությունը 1.5 մետր է եղել, այն ամրացրել են մետաղական ձողերով, էլեկտրականություն քաշել։ Իրենց ծրագիրն իրականացնելու համար հանցագործները մոտ 1.25 միլիոն դոլար գումար են ծախսել։ Գործը հաջողելու դեպքում նրանք կտիրանային 314 միլիոն դոլարի։ Նրանք այնքան մոտ են հասել պահեստին, որ դրա հատակին ճաքեր են հայտնվել։ Ոստիկանությունը գործը բացահայտել է պլանավորված թալանից ընդամենը օրեր առաջ։

Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս