Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանից խաբեությամբ գումար կորզած Քեմալ Թայֆուն Նարգինը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

 

 

2014 թվականին Նարգինը, ներկայանալով այն ժամանակվա վարչապետ Էրդողանի անունից և խաբելով Աթեշյանին, նրանից կորզել էր 6 հազար թուրքական լիրա գումար (մոտ 2 հազար ԱՄՆ դոլար)' ասելով, թե գումարն անհրաժեշտ է «Սանասարյան Հան» շինությունը վերջնականապես հայկական համայնքին վերադարձնելու համար: Նրա ձեռքերում եղել է վարչապետի գրասենյակին պատկանող մի թուղթ, որը, սակայն, հետագայում պարզվել է, որ կեղծ է:

 

 

Դատարանի վճռով հանցագործը ազատազրկման մեջ կլինի 4 տարի և կվճարի նաև 16 հազար թուրքական լիրա (շուրջ 5 հազար 400 ԱՄՆ դոլար) տուգանք: