Չորս մարդու ճակատագիր, նախնական տվյալներով, անհայտ է մնում այն բանից հետո, երբ Վոլգոգրադի բնակելի շենքերից մեկում գազի պայթյունի հետևանքով փլուզվել են կառուցվածքները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների աղբյուրը։

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, ըստ աղբյուրի ճշտված տեղեկատվության, փլատակների տակ կարող է լինել չորս մարդ։

 

Վոլգոգրադի Տիեզերանացների փողոցում գտնվող բնակելի տան 7-րդ հարկում Մոսկվայի ժամանակով 11։50-ին գազի պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի արդյունքում, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, փլվել են շենքի առաջինից իններորդ հարկերի ծածկերը։ Փլված տներում ապրել է մոտ 150 մարդ։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ հոսպիտալացվել է 8 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Տուժածների վիճակը միջին ծանրության է։