Իսրայելի կառավարությունում ողջունել են Դամասկոսում «Հըզբոլահ»-ի զինյալ Սամիր Ղանթարի ոչնչացումը, սակայն ժխտում են իրենց մասնակցությունը կատարվածին, հաղորդում է Reuters-ը.
«Դա լավ է, որ այնպիսի մարդիկ, ինչպիսին է Սամիր Ղանթարան, մեր աշխարհի մասը չեն կազմի»,- հայտարարել է Իսրայելի կառավարության ներկայացուցիչ, Պաշտպանության բանակի պահեստազորի գեներալ-մայոր Յոավ Գալանտը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այն հարցին, թե կանգնած է արդյոք Իսրայելը Դամասկոսի արվարձանին հարվածների հետևում, զինվորականը պատասխանել է, որ չի հաստատում, սակայն չի էլ ժխտում Թել Ավիվի մասնակցությունն այդ միջադեպին։
Նաև նշվում է, որ Իսրայելի այլ պաշտոնական անձինք, այդ թվում՝ զինվորական, հրաժարվել են մեկնաբանություններից։
Ավելի վաղ հաղորդվել է, որ, ենթադրաբար, Իսրայելի ռազմաօդային ուժերը, հարվածներ են հասցրել Դամասկոսի արվարձանին, ինչի հետևանքով ոչնչացվել է լիբանանցի զինյալների առաջնորդ Սամիր Ղանթարը։