armnoc.am  Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն, 2015 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ Արթուր Ալեքսանյանը մեծ հաջողություն է համարում երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի լավագույն մարզիկ դառնալը:

«Ինձ համար մեծ պատիվ և հպարտություն է երկրորդ անգամ անընդմեջ դառնալ Հայաստանի լավագույն մարզիկ: Հայաստանը մարզական երկիր է և հարուստ սպորտային պատմություն ունի, իսկ լինել մեր երկրի լավագույն մարզիկը, դա մեծ հաջողություն է: Իմ հիմնական նպատակը՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալն է»,-ՀԱՕԿ լրատվության բաժնի հետ զրույցում ասաց ըմբիշը: