Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան տարվա լավագույն մարզիկ է ճանաչել Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին։ Լավագույն տասնյակում հաջորդաբար ընդգրկվել են Միհրան Հարությունյանը (Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր), Սիմոն Մարտիրոսյանը (Օլիմպիական փոխչեմպիոն), Գոռ Մինասյանը (Օլիմպիական փոխչեմպիոն), Նազիկ Ավդալյանը (Եվրոպայի չեմպիոն), Հարություն Մերդինյանը (Եվրոպայի չեմպիոն), Անդրանիկ Կարապետյանը (Եվրոպայի չեմպիոն), Հռիփսիմե Խուրշուդյանը (Եվրոպայի չեմպիոն), Վարշամ Բորանյանը (Եվրոպայի չեմպիոն) և Արթուր Դավթյանը (Եվրոպայի փոխչեմպիոն):
Այս տարի ֆեդերացիան չի ընտրել լավագույն թիմ: