Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է ֆրանսիական ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է Bild-ը:

Ֆրանսիական ակումբը պատրաստ է մեր ընտրանու ավագին տարեկան վճարել 7 մլն եվրո:

26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը դորտմունդցիների հետ ուժի մեջ է մինչև 2017թ.: Գերմանիայում Մխիթարյանը վաստակում է տարեկան 4,5 մլն եվրո:

Մխիթարյանը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 16 տուրում հեղինակել է 6 գոլ և դարձել 8 գոլային փոխանցման հեղինակ: