Հայաստանի տարբեր շրջաններից եկած երեխաները հունիսի 14-ին զեկույց են ներկայացնելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին՝ իրենց առնչվող հարցերի, խնդիրների և երազանքների մասին:
Այս մասին տեղեկացրին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից՝ հավելելով. «Զեկույցի ավարտին՝ երևանյան ժամանակով ժ.10.45-ին, Հենրիխ Մխիթարյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը ուղիղ միացմամբ ֆեյսբուքյան ասուլիսի կմասնակցեն, որի ընթացքում կպատասխանեն Հայաստանում երեխաների իրավիճակի վերաբերյալ նախօրոք ստացված հարցերին:
Եթե կան հարցեր, խնդրում ենք գրել դրանք հետևյալ ֆեյսբուքյան գրառմանը վերաբերող մեկնաբանություններում»: