Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է «Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի ծառայություններով:

Սակայն, ինչպես տեղեկացնում է ESPN FC-ն լոնդոնյան ակումբը, չնայած ալժիրցի ֆուտբոլիստով հետաքրքրվածությանը, նախընտրում է Հենրիխ Մխիթարյանին: Հայաստանի հավաքականի ավագը լոնդոնցիների գլխավոր տրանսֆերային նպատակն է:

Դորտմունդի «Բորուսիան» հայ կիսապաշտպանի համար պահանջում է 35 մլն եվրո:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ «Արսենալը» Մխիթարյանի տրանսֆերի համար պատրաստ է վճարել 20 միլիոն ֆունտ ստերլինգ: