Ռուսաստանը մեծ կասկածներ ունի, որ Թուրքիան հասկանում եւ իրեն հաշվի Է տալիս Սու-24-ի նկատմամբ արածի համար: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հաղորդումներն այն մասին, որ Ժողովուրդների դեմոկրատիայի քրդամետ կուսակցության համանախագահ Սելահաթին Դեմիրթաշի՝ Մոսկվայի այցի նպատակն երից մեկը եղել Է Սու-24-ի հետ կապված միջադեպից հետո ՌԴ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար միջնորդական ջանքերի գործադրումը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

 

 

«Հարցը միջնորդները եւ միջնորդական ջանքերը չեն, այլ թուրքական կողմից այն բանի գիտակցումը, թե ինչ Է ինքն արել,-ասել Է Զախարովան:-Առայժմ մենք տեսնում են, որ Թուրքիայի ղեկավարությունը միայն ավելի Է բարդացնում իրադրությունը, ընդ որում՝ դա անում Է յոթմղոնանոց քայլերով: Թուրքիայի վերաբերմամբ մեծ կասկածներ կան, որ նա իրոք հասկանում Է՝ ինչ Է արել եւ իրեն հաշիվ Է տալիս արածի համար»: