«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը Մեսսիին չի սովորեցրել ֆուտբոլ խաղալ:
«Ես երբեք չեմ եղել Մեսսիի ուսուցիչը: Բախտ եմ ունեցել մասնակիցը լինել նրա պրոֆեսիոնալ կարիերայի սկզբին: Ինչ վերաբերում է այն հարցին, թե եղե՞լ եմ արդյոք Մեսսիից ուժեղ, դրա մասին պետք է ասեք դուք, այլ ոչ թե ես: Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր մեծագույն ֆուտբոլիստն է ունեցել՝ Մարադոնա, Պելե, Կրոյֆ...: Նրանցից յուրաքանչյուրն իր ժամանակին մտել է ֆուտբոլի պատմության մեջ, իսկ Մեսսին դա հիմա է անում: Նա հիացնում է ինձ իր խաղով, և միշտ փորձում եմ նայել նրա մասնակցությամբ խաղերը»,- Ռոնալդինյոյի խոսքը մեջբերում է Marca-ն: