Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այդ պաշտոնում աշխատում է 2003 թ.-ից: Նշենք, որ այս հանձնաժողովը կարեւոր դերակատարում ունի հանրային ծառայության ոլորտում' սակագներ սահմանելու հարցում:
Ուսումնասիրելով Ռոբերտ Նազարյանի գույքի ու եկամուտների հայտարարագիրը' պարզեցինք, որ նա 2012 թ. ունեցել է 8 մլն 435 հազար 756 հազար դրամ եւ 8300 դոլար եկամուտ: Դոլարային եկամուտը ստացված փոխառության գումարն է, իսկ դրամայինը' աշխատավարձը:
2012 թ. սկզբին Ռոբերտ Նազարյանն ունեցել է 11 մլն դրամ եւ 112 հազար դոլար, իսկ տարեվերջին մեծացել է միայն դրամային արտարժույթով պահվող գումարը' 12 մլն դրամ:
Համեմատության համար նշենք, որ 2011 թ. Ռոբերտ Նազարյանն ունեցել է 46 մլն 520 հազար դրամ եւ 8100 դոլարի եկամուտ, որից 38 մլն-ը ստացել է գույքի օտարումից, 8 մլն 520 հազարը աշխատավարձն է, իսկ 8100 դոլարը' ավանդի դիմաց ստացված տոկոսներն են:
2011 թ. տարեսկզբին Ռոբերտ Նազարյանն ունեցել է 8 մլն, տարեվերջին' 11 մլն դրամ: Աճել են նաեւ դոլարային դրամական միջոցները' 15 հազարից հասնելով 112 հազար դոլարի:
Ռոբերտ Նազարյանի կինը' Սվետլանա Խառատյանը, 2012 թ. ունեցել է 24 հազար 450 դոլարի եկամուտ, որը ստացել է ներդրած ավանդից ստացված տոկոսագումարներից:
Ինչ վերաբերում է նրա դրամական միջոցներին, 2012 թ. ունեցել է 2 մլն դրամ (տարեսկզբին' 3 մլն դրամ) եւ 300 հազար դոլար:
Սվետլանա Խառատյանը 2011-ին ունեցել է ավանդի տոկոսագումարներից ստացված 24 հազար 300 դոլարի եկամուտ: Իսկ նրա հաշվին եղել է 300 հազար դոլար եւ 3 մլն դրամ (տարեսկզբին' 1 մլն):