Գեղարքունիքում 14-ամյա տղային հրազենային վնասվածքներ հասցնելու առթիվ քրեական գործ է հարուցվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

 

«Սպանության փորձի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: Այլ մանրամասներ այս պահին չենք հրապարակի' քննության շահերից ելնելով: Մի շարք հանգամանքներ պարզվել են, բայց քննության շահերից ելնելով չենք կարող հրապարակել»,-տեղեկացրեց Սոնա Տռուզյանը:

 

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ դեկտեմբերի 28-ին կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Վարդենիսի զինվորական հոսպիտալից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 14 տարեկան տղա: