Ուկրաինայի նախագահ Պյոտեր Պորոշենկոն Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում համակարգել են իրենց դիրքորշումները «նորմանդական ձևաչափում» հանդիպումից առաջ, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 30-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը վկայակոչելով' Ուկրաինայի մամուլի պետական ծառայությունը:

 

«Կողմերը քննարկել են Մինսկի խմբի պայմանավորվածությունների կատարումը՝ նշելով դրանց լիակատար իրականացման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Երկուշաբթի' դեկտեմբերի 28-ին, Կրեմլը չի բացառել, որ տեղի կունենա «նորմանդական ձևաչափով» հեռախոսազրույց:

 

«Մենք չենք բացառում, որ մինչեւ Նոր տարի հեռախոսային կապի հանրավորություններ ստեղծվեն, այժմ այդ հնարավորությունը հաստատման փուլում է»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

«Նորմանդական ձևաչափում» ընդգրկված են Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Ուկրաինան: Ավելի վաղ Պեսկովն ասել էր, որ անհրաժեշտ է «համեմատել նշումները», Ուկրաինայում Մինսկի խմբի պայմանավորվածությունները կատարելու վերաբերյալ, քանի որ դրանց վերջնաժամկետը լրանում է 2016 թ. հունվարի 6-ին: