Lurer.com-ն իր ընթերցողների շրջանում հարցում էր անցկացնում հետևյալ հարցադրմամբ. «Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞րն է տարվա լավագույն ՀՀ իրավապահ մարմինը»:

 

Հարցման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը՝ 52%-ը (2216 ձայն) կարծում են, որ տարվա լավագույն իրավապահ մարմինը ՀՀ ոստիկանությունն է: ՀՀ ոստիկանության օգտին քվեարկել է ավելի շատ հարցման մասնակից, քան մյուս բոլոր թեկնածուների օգտին միասին վերցրած։


Մասնակիցների 15%-ը (656 ձայն) կարծում է, որ լավագույնը՝ Ազգային անվտանգության ծառայությունն է:

 

Քննչական կոմիտեի օգտին քվեարկել է մասնակիցների 12%-ը (544 ձայն)ԴԱՀԿ-ի օգտին՝ 11%-ը (516 ձայն):

 

Դատախազության օգտին քվերակել է մասնակիցների 10%-ը (424 ձայն):

 

Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է 4356 մարդ:

 

 

 

Հիշեցնենք, որ  2015թ. լավագույն պետական, քաղաքական, հասարակական, սպորտային և մշակութային գործիչներին որոշելու նպատակով դեկտեմբերի 10-ից 20-ը International Media Holding–ն անցկացրել է դեմ առ դեմ հարցումների շարք՝ 10 անվանակարգերով, որոնց արդյունքներով ամենաշատ ձայն ստացած 5 թեկնածուներից լավագույնին որոշելու համար անցկացվում են առցանց (online) քվեարկություններ Lurer.com և Mediamall.am կայքերում։