MediaMall.am-ն իր ընթերցողների շրջանում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ. «Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞վ է տարվա լավագույն նախարարը»:

 

Հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 40%-ը (2021 ձայն), կարծում է, որ տարվա լավագույն նախարարը Գագիկ Բեգլարյանն է (Տրանսպորտի և կապի նախարար):

 

Մասնակիցների 32%-ը (1602 ձայն) համարում է, որ տարվա լավագույն նախարարը Սեյրան Օհանյանն է (Պաշտպանության նախարար), 26%-ը (1304 ձայն) քվեարկել է Արմեն Երիցյանի (Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար) օգտին:

 

Գագիկ Խաչատրյանի (Ֆինանսների նախարար) օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 2%-ը (122 ձայն), իսկ Արամայիս Գրիգորյանի (Բնապահպանության նախարար) օգտին՝ հարցվածների 0%-ը (8 ձայն):

 

Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է 5057 մարդ:

 

Հիշեցնենք, որ 2015թ. լավագույն պետական, քաղաքական, հասարակական, սպորտային և մշակութային գործիչներին որոշելու նպատակով դեկտեմբերի 10-ից 20-ը International Media Holding–ն անցկացրել է դեմ առ դեմ հարցումների շարք՝ 10 անվանակարգերով, որոնց արդյունքներով ամենաշատ ձայն ստացած 5 թեկնածուներից լավագույնին որոշելու համար անցկացվում են առցանց (online) քվեարկություններ Lurer.com և Mediamall.am կայքերում։