MediaMall.am-ն իր ընթերցողների շրջանում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ. «Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞վ է տարվա լավագույն մարզպետը»:


Հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 37%-ը (1180 ձայն), կարծում է, որ տարվա լավագույն մարզպետը Աշոտ Ղահրամանյանն է (Արմավիրի մարզ):

 

Մասնակիցների 25%-ը (820 ձայն) համարում է, որ տարվա լավագույն մարզպետը Ֆելիքս Ցոլակյանն է (Շիրակի մարզ), 22%-ը (720 ձայն) քվեարկել է Արթուր Նալբանդյանի (Լոռու մարզ) օգտին:


Հովիկ Աբովյանի (Տավուշի մարզ) օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 11%-ը (340 ձայն), իսկ Ռաֆիկ Գրիգորյանի (Գեղարքունիքի մարզ) օգտին՝ հարցվածների 5%-ը (150 ձայն):

 

Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է 3210 մարդ:

 

Հիշեցնենք, որ 2015թ. լավագույն պետական, քաղաքական, հասարակական, սպորտային և մշակութային գործիչներին որոշելու նպատակով դեկտեմբերի 10-ից 20-ը International Media Holding–ն անցկացրել է դեմ առ դեմ հարցումների շարք՝ 10 անվանակարգերով, որոնց արդյունքներով ամենաշատ ձայն ստացած 5 թեկնածուներից լավագույնին որոշելու համար անցկացվում են առցանց (online) քվեարկություններ Lurer.com և Mediamall.am կայքերում։