Փետրվարի 13-ին կայացավ International Media Holding-ի ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգևատրվեցին 2017 թվականին տարբեր ոլորտներում բարձր արդյունավետություն արձանագրած գործիչները:
Հարցման արդյունքներով՝ «Տարվա մարզպետ» անվանակարգում հաղթող է ճանաչել ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Արմավիրի մարզպետարանի ֆեյբուքյան էջում այս առիթով գրառում է տեղ գտել.
«International Media Holding-ը հիմնադրվել է 2011 թվականին` իր կազմի մեջ ընդգրկելով մեդիա դաշտի առաջատար մի քանի լրատվամիջոցների, որոնք օրվա ընթացքում ապահովում են շուրջ 200 հազար դիտելիություն: Լրատվական գործունեությամբ զբաղվող համապատասխան ընկերությունների կողմից իրականացված մշտադիտարկման և հարցումների արդյունքում որոշվել են 2017 թվականի լավագույն պետական, քաղաքական, հասարակական, սպորտային և մշակութային գործիչները:
International Media Holding-ը փետրվարի 13-ին, ֆիլհարմոնիայում իրականացրել է ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգևատրվել են տարբեր անվանակարգերում հաղթողները:
«Տարվա մարզպետ» անվանակարգում հաղթող է ճանաչվել և պարգևատրվել է ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Շնորհավորելով մարզպետին և կարևորելով նրա դերակատարումը մարզի զարգացմանն ուղղված բազում ծրագրերի իրականացման գործում` International Media Holding-ի հիմնադիր Արման Վարդանյանը բարձր է գնահատել Աշոտ Ղահրամանյանի անձնվեր աշխատանքը և հանրությանը ծառայելու անսպառ եռանդը:
Շնորհակալություն հայտնելով պագևի և իր տարիների աշխատանքը գնահատելու համար` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վստահեցրել է, որ մարզպետարանի կողմից իրականացվող թիմային աշխատանքը միշտ ծառայել է ի շահ մարզի ազգաբնակչությանը և այսուհետ ևս արվելու է հնարավորը` ժողովրդի կողքին լինելու և նրա հոգսերը կիսելու նպատակով»: