Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին, ժամը 16-ին, 42-ամյա մի կնոջից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել, որ facebook.com սոցիալական ցանցում Andre Makarov տվյալներով հանդես եկած անհայտ օգտատերը հունվարի 4-ին իր անհատական էջին է ուղարկել հաղորդագրություններ, որոնք պարունակում են նրա և որդու կյանքին ու առողջությանն ուղղված սպառնալիքներ: Ձեռնարկվում են միջոցառումներ նշված օգտատիրոջ ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

 

 

Ոստիկանությունը՝ Facebook-ով Զառա Հովհաննիսյանին ուղարկված սպառնալիքների հետքերով