Բրազիլիայի հավաքականի և կատալոնյան «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Նեյմարը մեղադրվում է խարդախության և կոռուպցիայի մեջ: Այս նույն մեղադրանքերն առաջադրվել են նաև Նեյմարի հորը, կատալոնյան ակումբի նախագահ Ժոզեպ Բարտամեուին, «Բարսելոնայի» նախկին ղեկավար Սանդրո Ռոսելին և «Սանտոսի» նախկին նախագահներ Լուիս Ալվարո Դե Օլիվեյրային և Օդիլիո Ռոդրիգեսին:

Պատճառը DIS ներդրումային հիմնադրամի հայցն է: Հիմնադրամի ներակացուցիչները հայտարարել են, որ պետք է ստանային 40%-ը այն գումարից, որը կատալոնացիները վճարել են «Սանտոսին»' Նեյմարի տրանսֆերի համար: DIS-ը պնդում է, որ ստացել է միայն 17,1 մլն եվրո, չնայած որ «Բարսելոնան» վճարել է 83,3 մլիոն: Այս մասին տեղեկացնում է Cadena Ser-ը:

DIS -ը Նեյմարին մեղադրում է նաև հիմնադրամի հետ համագործակցության պայմանավորվածության խախտմամն մեջ: