Կիևը ռուսական գազ չի գնի Մոսկվայի կողմից առաջարկված 212 դոլար գնով, քանի որ վառելիքն ավելի էժան է ձեռք բերում Եվրոպայում: Այդ մասին հունվարի 10-ին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Մենք Ռուսաստանից գազ չենք գնում, որովհետև Եվրամիությունում գազն ավելի էժան ենք գնում, քան մեզ առաջարկել է Ռուսաստանը: Եվրամիությունում գազի գնման միջին արժեքը մոտավորապես 200 դոլար է»,- ասել է նա «Տասը րոպե վարչապետի հետ» հեռուստահաղորդման եթերում:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախարարների կաբինետի ղեկավարը նաև նշել է, որ ներկայումս երկրի ստորգետնյա գազապահեստարաններում կա շուրջ 13 մլրդ խորանարդ մետր վառելիք, ինչը 2,3 խորանարդ մետրով ավելի է, քան 2015 թվականի հունվարին:
Նշենք, որ ներկայում Կիևը ռուսական վառելիք չի ստանում: Նոյեմբերի 25-ին «Գազպրոմ»-ը դադարեցրել է գազի մատակարարումն այն բանի կապակցությամբ, որ սպառվել է ավելի վաղ մուծված կանխավճարը: