Հունվարի 17-ին թուրք հաքերները, ովքեր իրենց «Börteçine Siber» թիմ են անվանում, կոտրել են Իսրայելում ՌԴ դեսպանատան կայքը: Այս մասին համակարգչային խուլիգանները հայտնել են «Facebook»-յան էջում:

 

Մինչև Մոսկվայի ժամանակով 15:00-ն կայքը չի բացվել, բայց Googl-ում պահպանվել է կոտրված վիճակում կայքի գլխավոր էջը՝ Թուրքիայի դրոշով և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դիմապատկերով: