Թուրք հաքերները կոտրել են Վատիկանի պաշտոնական կայքը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը:

 

Հաքերները հարձակման են ենթարկել Վատրկանի կայքը երկուշաբթի՝ Հռոմի պապի կողմից անցած կիրակի՝ Թուրքիայում 1915թ. տեղի ունեցած հայերի ջարդերը 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակավորելուց հետո մեկ օր անց:

 

Vatican.va կայքը երկուշաբթի գիշերը խափանվելուց հետո վերագործակցվել է երեքշաբթի վաղ առավոտյան: Այս արարքի պատասխանատվությունն ստանձնել են թուրք հաքերները՝ Twitter-ի իրենց միկրոբլոգում պահանջելով Հռոմի Պապից հրաժարվել իր խոսքերից:

 

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ: Այս պատմական իրադարձությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը: Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը նշեց, որ 20-րդ դարում տեղի է ունեցել ցեղասպանություն, որին զոհ են գնացել հայեր, հույներ ու ասորիներ: Պատարագի ընթացում Հայ եկեղեցու սրբերի շարքը դասված Գրիգոր Նարեկացին հռչա կվեց Կաթոլիկ եկեղեցու տիեզերական վարդապետ: