Բելգիացի մասնագետ Ինտի Դե Կեկելայրեն Վատիկանի պաշտոնական էջում խոցելիություն է գտել։ Որպեսզի ցուցադրի դա, նա ֆեյքային նորություն է հրապարակել։ Ֆրանցիսկոս պապի անունից ծրագրավորողը գրել է, որ աստված՝ սոխի գլուխ է։

 

«Աստված = գլուխ սոխի։ Բայց դա իմ խոսքերը չեն, այլ Հռոմի Պապի»։

Ցանցահենը հոդված է հրապարակել. «Հռոմի Պապ Ֆրանցիսկոս. Աստված՝ գլուխ սոխ է»։ Գրառումը մնացել է կայքում մի որոշ ժամանակ, մինչև որ այն հեռացրել են։

Ծրագրավորողն ասել է, որ գրել է կայքի ադմինիստրացիային խոցելիության մասին, սակայն նրա գրառումն անտեսել են։ Դրանից հետո նա հրապարակել է սոխ–աստծո մասին լուրը։ Նրա խոսքերով՝ խոցելիությունը մինչև հիմա չեն վերացրել։