«Սիրիայի Էլեկտրոնային բանակի» (SEA) հաքերները «կոտրել են» ամերիկյան Forbes հանդեսի կայքը եւ հրատարակությանն ու նրա աշխատակիցներին պատկանող մի շարք ակաունտներ Twitter միկրոբլոգների ծառայությունում, հաղորդում Է Softpedia կայքը:

 

«Կոտրված Է» Սիրիայի Էլեկտրոնային բանակի կողմից» վերտառությամբ հոդվածը Forbes-ի կայքում հայտնվել Է հանդեսի հեղինակների կողմից գրված նյութերի ցուցակում: Ըստ Softpedia-ի տվյալների՝ հաքերներին հաջողվել Է մուտք գործել կայքի կառավարման պանել: Ոչ մի կարգի այլ տվյալներ, բացի գոյություն չունեցող նյութի վերնագիրը, հաքերները Forbes-ի կայքում չեն հրապարակել: Այս պահին «կոտրված» Էջն անմատչելի Է:

 

Բացի դրանից, հաքերները հանդեսի եւ նրա աշխատակիցների երեք ակաունտ են «կոտրել» Twitter-ում՝ Էջում հրապարակելով «Այստեղ եղել Է Սիրիայի Էլեկտրոնային բանակը» գրությունը: Փետրվարի 14-ի ժամը 15.10-ի դրությամբ գրությունը պահպանված Է եղել սոսկ հրատարակության լրագրող Սամանտա Շարֆի ակաունտում:

 

SEA-ի հաքերները հավաստել են գրոհի փաստը՝ Softpedia-ի լրագրողին տրամադրելով Forbes-ի կայքի կառավարման վահանակի սքրինշոթը: Ըստ Softpedia-ի տվյալների՝ Forbes-ի ակաունտները եւ կայքը գրոհի են ենթարկվել, քանի որ հրատարակությունը «նյութեր Է հրապարակել SEA-ի դեմ» եւ ատելությամբ Է արտահայտվել Սիրիայի մասին: