Հունվարի 18-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՎՊ խորհրդի անդամները և վարչությունների պետերը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2015թ. ՎՊ գործունեության ամփոփման և 2016թ. կատարվելիք աշխատանքների կազմակերպման հետ առնչվող հարցեր:
ՎՊ նախագահը ներկայացրել է՝ ինչ կերպով են բաշխվել Վերահսկիչ պալատի 2016թ. գործունեության տարեկան ծրագրով նախատեսված վերահսկողական աշխատանքները ՎՊ խորհրդի անդամների և վարչությունների միջև: Խորհրդակցությանը պարոն Զաքարյանը խոսել է հաշվետվությունների կազմման սկզբունքների և պահանջվող տեղեկատվության ներկայացման կարգի վերաբերյալ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև 2015թ. ավարտված աշխատանքներին և դրանց արդյունքներով կազմված հաշվետվություններին, ինչպես նաև 2015թ. ընթացքում կատարված և 2016թ. դեռևս շարունակվող վերահսկողության կազմակերպմանը վերաբերող հարցերին:
Խորհրդակցության ավարտին ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը տվել է մի շարք այլ հանձնարարականներ: