Դեկտեմբերի 2-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՎՊ Առաջին, Երկրորդ, Հինգերորդ և Իններորդ վարչությունների աշխատակիցները և նրանց աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամները:

 

Խորհրդակցությունների մասնակիցները տեղեկատվություն են ներկայացրել ՀՀ Վերահսկիչ պալատի 2015թ. գործունեության տարեկան ծրագրով նախատեսված և ՀՀ ՎՊ խորհրդի որոշումներով հաստատված արտածրագրային վերահսկողության թեմաների հետ կապված աշխատանքների ընթացքի և ամփոփման վերաբերյալ:

 

ՎՊ նախագահը շեշտել է սեղմ ժամկետներում աշխատանքներն ավարտին հասցնելու և արձանագրված արդյունքները վերջնական տեսքի բերելու անհրաժեշտության մասին:

 

Վերահսկիչ պալատի աշխատակիցները նշել են, որ պարոն Զաքարյանի հանձնարարականով հատուկ խստությամբ են ստուգել դրամաշնորհային և վարկային միջոցների օգտագործմանը վերաբերող վերահսկողության թեմաները:

 

Խորհրդակցությունների ավարտին Վերահսկիչ պալատի նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ: