Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ ոչ իրավաչափ ճանաչեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ձերբակալումը։ Այս մասին հայտնեց Իշխան Սաղաթելյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Սակայն տարօրինակ է, որ նորից Իշխան Սաղաթելյանն ու Արթուր Վանեցյանին հրավիրել են ՀՔԾ։ ՀՔԾ-ում կպարզենք, թե ինչու են հրավիրված»,- ասաց Լուսինե Սահակյանը։