ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն վերահսկիչ մարմնի նախագահ դոկտոր Ալ Ամիմիի հրավերով, աշխատանքային այցով գտնվում է Աբու Դաբիում:

 

Հանդիպումների ընթացքում Իշխան Զաքարյանն ու Հարիբ Ալ Ամիմին վերահաստատեցին համագործացությունն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը, պայմանավորվեցին զարգացնել համագործակցությունը հատկապես գնումների ոլորտում, որում Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ պալատի փորձն առհասարակ լավագույներից է:

 

Առաջիկայում, հայ և արաբ վերահսկիչ փորձագետները միասին կմեկնարկեն Հայաստանի պետական գնումների վերահսկողության ոլորտի ուժեղացման և բարեփոխումների նոր ծրագիր:

 

Իշխան Զաքարյանն ու Հարիբ Ալ Ամիմին քննարկել են երկու երկրների միջև հնարավոր տնտեսական համագործակցության ոլորտում վերահսկիչ կառույցների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

ՀՀ ՎՊ լրատվական ծառայություն