Նոյեմբերի 3-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ տեղի են ունեցել աշխատանքային խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՎՊ առաջին ու տասներորդ վարչությունների աշխատակիցները և նրանց աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամները:

 

Առաջին վարչության աշխատակիցները ներկայացրել են առողջապահական ոլորտում կատարած աշխատանքների նախնական արդյունքները՝ կապված ՀՀ Վերահսկիչ պալատի 2015թ. գործունեության տարեկան ծրագրով նախատեսված հետևյալ թեմաների հետ'

 

Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառության օրինականությունն ու արդյունավետությունը,

առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում,

առողջապահական համակարգի հզորացում,

ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր,

սեզոնային գրիպի համաճարակաբանական ցանցի հիմնում և արձագանքում,

հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի շրջանակներում առողջապահական կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման ծրագրի նախապատրաստման համար ծրագիր:

 

Տասներորդ վարչության աշխատակիցները ՎՊ նախագահին են ներկայացրել ՀՀ Վերահսկիչ պալատի 2015թ. գործունեության տարեկան ծրագրով նախատեսված «ՀՀ ֆինանսների նախարարության՝ «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային, դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործում» թեման: Հանդիպմանը ներկայացվել են նաև պարոն Զաքարյանի կողմից սույն թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման' այն է օպերատիվ վերահսկողության իրականացման առաջին արդյունքները: Խորհրդակցությունների ավարտին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում ավարտին հասցնել աշխատանքները և ամփոփել արդյունքները: