Երևանում հունիսի 7-ին Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև տեղի են ունեցել խորհրդակցություններ՝ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի և Դավիթ Դոնդուայի մակարդակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, նախանշվեցին փոխգործակցության խորացման ու ամրապնդման հեռանկարները և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա աշնանը երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև կազմակերպել քաղաքական խորհրդակցություններ և դելիմիտացիային վերաբերող հարցերի շուրջ քննարկումներ»: