Մոսկվայի Զամոսկվորեցկայա գծում անհայտ տղամարդը սպառնացել է վարակել ուղևորներին ՄԻԱՎ-ով: Ականատեսների խոսքով'խուլիագանի ձեռքում կարմիր հեղուկով ներարկիչ է եղել: Տղամարդը պնդում էր, որ վարակված է վտանգավոր վիրուսով և ներարկիչը պարունակում է նրա արյունը:Այդ միջադեպի մասին ահաբեկված մոսկվացիները հայտնել են ոստիկանությանը, տեղեկացնում է LifeNews-ը:

 

 

«Նախնական տվյալներով'քաղաքացիներից մեկին տղամարդուն հաջողվել է ծակել»,- ասել է իրավապահ մարմինների աղբյուրը:

 

Այդ միջադեպի հետ կապված'մետրոպոլիտենի ոստիկանությունը ստուգում է իրականացնում: