ՄԻԱՎ-ով վարակված անձինք իրավունք ունեն'
ա) ստանալ հետազոտության արդյունքների մասին գրավոր տեղեկություններ.
բ) ստանալ ոչ խտրական վերաբերմունք.
գ) պահանջել բժշկական գաղտնիության պահպանում' բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
դ) շարունակել աշխատել' բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերի.
ե) ստանալ համապատասխան խորհրդատվություն, ծանոթանալ ՄԻԱՎ-ի տարածումը բացառող նախազգուշական միջոցառումներին:
ՄԻԱՎ-ով վարակված անձինք առանց իրենց գրավոր համաձայնության չեն կարող լինել գիտական փորձերի և հետազոտությունների օբյեկտ: