ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ Վրաստանի տարածքում ուժեղ ձնաբքի պատճառով փակ է Նինոծմինդա-Լարս ճանապարհահատվածը և դրանից ելնելով փակվել է նաև Բավրայի մաքսակետի վրացական հատվածը:
ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Հայաստան-Վրաստան սահմանի չեզոք գոտում գտնվող քաղաքացիների հետ: Նրանց տեղեկացրել են ստեղծված իրավիճակի մասին և խնդրել հետ վերադառնալ' հնարավոր խցանումներից խուսափելու համար:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը հորդորում է քաղաքացիներին առայժմ զերծ մնալ նշված ուղղություններով երթևեկելուց:
Վրաստանի տարածքում իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: