Այսօր SHAMSHYAN.com-ի հետ կապ հաստատեց Էմմա Խաչատրյանն ու հայտնեց, որ թուրք-վրացական սահմանից իր հետ կապ է հաստատել Կարինե Մարգարյանն ու հայտնել որ հայկական ավտոբուսներըն արդեն 24 ժամ մնացել են Բաթումի սահմանում: Մարդկանց ճամպրուկներով իջեցրել են ավտոբուսներից, մաքսային ծառայության աշխատակիցները պատռում են ճամպրուկներն ու թափում բեռը գետնին, անպատվում, սակայն առայժմ ստույգ պատճառ չեն հայտնել:
Որոշ տվյալների համաձայն, իրարանցման պատճառն այն է, որ վրացական կողմը արգելել է լվացքի փոշի ու ձեթ տեղափոխել Վրաստանի սահմանով, ինչի մասին մինչ այդ չի հայտարարվել: Մարգարյանը հայտնել է, որ լարված իրավիճակից ոմանց մոտ նյարդային ստրեսներ են սկսվել, ուշաթափության դեպքեր են եղել: Ուղևորների այն հարցին, թե պատճառն ինչ է, որ իրենց հետ այդպես են վերաբերվում, վրացի սահմանապահները պատասխանել են, որ «թուրքերը քիչ են արել, ձեր պետությունն էլ նման կերպ է ձեր հետ վարվում: Մեր օրենքները մենք ենք թելադրում, չեք ուզում մի եկեք»:
SHAMSHYAN.com-ի հետ կապ են հաստատել ավտոբուսի ևս մի քանի ուղևորներ ու խնդրում են պատկան մարմիններին շտապ զբաղվել այս անօրինականություններով ու «փրկել» իրենց վրացիներից: Մանրամասները՝ քիչ ուշ: