Բրազիլիայի Լոնդրինա քաղաքում, որը գտնվում է երկրի հարավում, վթարի է ենթարկվել փոքր ինքնաթիռը, որն իրականացնում էր գյուղատնտեսական աշխատանքներ: Ինքնաթիռն ընկել անմիջապես ուղևորներով լի ֆուրգոնի վրա, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

 

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 20-ի կեսօրին: Հայտնի է, որ ֆուրգոնում բանվորներ են եղել, որոնք աշխատում էին ավտոճանապարհին: Միջադեպի հետևանքով հինգ մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել:

 

Տուժածներից երեքի վիճակը ծանր է գնահատվում: