Թուրքիայի 19-ամյա քաղաքացին ձերբակալվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Անթալիայում բնակվող թուրք երիտասարդը մեղադրվում է Facebook-ի իր էջում արած հրապարակումներում նախագահին վիրավորելու մեջ: Նա տարվել է Անթալիայի անվտանգության վարչություն և հարցաքննվել է: